ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լորիս Ճգնավորյանը ցնցել է հանդիսատեսին

Լորիս Ճգնավորյանը ցնցել է հանդիսատեսին
15.02.2016 | 16:47

Լորիս Ճգնավորյանը ղեկավարել է Իրանի ազգային նվագախումբը՝ 31-րդ միջազգային «Ֆաջր» երաժշտական փառատոնի 4-րդ գիշերը՝ հանդիսատեսին թողնելով զմայլված՝ գրում է Tehran Times-ը։ Համերգը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, Թեհրանի «Վահդաթ» սրահում։ Նվագախումբը սկսել է Ճգնավորյանի Ararat Suite-ից, որը պատմում է Արարատ լեռան վրա կանգ առած Նոյի տապանի մասին։ «Ես միշտ սիրել եմ Նոյ մարգարեի պատմությունը իմ մանկությունից, այդ իսկ պատճառով երբ մեծացա, շարանվագ (սյուիտա) գրեցի Նոյի մասին»,- մամլո ասուլիսում ասել է Ճգնավորյանը։ Ծրագրում հնչել են նաև սիրո երգեր։ Հանդիսասրահում եղել են Իրանի ազգային նվագախմբի երկար տարիների դիրիժոր Ֆարհադ Ֆախրեդինին, կառավարության խոսնակ Մուհամմադ-Բաքեր Նոբախթը, մշակույթի փոխնախարար Ալի Մուրադխանին։ Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ